Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամն ակնառու է. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա ասուլիսում հնչած հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, բանակցությունների, սահմանազատման, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամն ակնառու է։ Սուրենյանցը չի հիշում երրորդ Հանրապետության ընթացքում երկու երկրների միջև հարաբերություններում այսչափ լարվածություն։