ՌԴ ԱԳ նախարարը բացատրել է, թե ինչու է «3+3» ձևաչափը հեռանկարային համարում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Այս ձևաչափը կախված չէ ինչ-որ գլոբալ, աշխարհաքաղաքական փոփոխություններից, և այն զերծ է Վաշինգտոնի և Բրյուսելի աշխարհաքաղաքական խաղից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համագործակցության հեռանկարային ձևաչափ է համարում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը: Այս մասին նա հայտարարել Է այսօրվա ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն առաջարկել է ավելի ակտիվ զարգացնել հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության մեխանիզմը:
«Տեղի է ունեցել մի քանի հանդիպում, հայ ներկայացուցիչները ևս մասնակցել են։ Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում այդ ձևաչափը հեռանկարային կլինի, քանի որ այն կախված չէ ինչ-որ գլոբալ, աշխարհաքաղաքական փոփոխություններից, և այն զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որն այժմ զարգացնում է Վաշինգտոնը` Բրյուսելի գործընկերների հետ միասին»,– ասել Է Լավրովը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «3+3» ձևաչափը արդյունավետ հարթակ էր համարել տարածաշրջանային խնդիրների քննարկման համար:
Հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։
Երևանն ու Բաքուն ՌԴ -ին չեն ներգրավում սահմանազատմանը՝ հակառակ պայմանավորվածության. Լավրով