ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Միջազգային ներդրումային նոր ֆոնդեր ներգրավելու համար ՀՀ իշխանությունը մինչև 3 մլրդ դրամի չափով կաջակցի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշեց, որ այն ուղղված է ներդրումային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա մուտք գործող նոր ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի համար ֆինանսների հասանելիության դյուրացմանը։
«Ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կկատարեն ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների կանոնադրական կապիտալում։ Այս ծրագրով գերակա ոլորտներ են համարվում մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը»,– ընդգծեց նա։
Ըստ փոխնախարարի` ներդրումային այս ֆոնդերը պետք է ներդրողներ ու կառավարիչներ ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են 1 մլրդ ԱՄՆ դոլար կամ ավելի չափով ակտիվներ։
կառավարությունը ևս մասնակցություն կունենա ներդրողի կողմից առնվազն 250 մլն դրամի փայերի ձեռքբերման դեպքում։ Այս դեպքում ՀՀ կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 3 մլրդ դրամը։