Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր քննարկել են սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները:
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները»,– ասվում է հաղորդագրությունում:
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Նշենք, որ Տոյվո Կլաարը վերջին անգամ Հայաստանում եղել և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպել է 2023–ի հոկտեմբերին։