ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին` ջութակահար և դիրիժոր Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար։ Այս մասին հայտնում է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Էմանուել Ճգնավորյանը 28 տարեկան է։ Ծնվել է Վիեննայում, ջութակ նվագել է 5 տարեկանից։ Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։
7 տարեկանում ունեցել է առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։
Անցյալ տարի նա հայտնի դիրիժոր Չայլիի հետ բացել է Լա Սկալայի ֆիլհարմոնիկ սեզոնը: