ՀՕՊ ուժերը 10 օդային թիրախ են խոցել Բելգորոդին մոտենալիս

Վյաչեսլավ Գլադկով
Մասնագետները տուն առ տուն շրջայց կկատարեն ավերածություններն արձանագրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգն առավոտյան 10 օդային թիրախ է խոցել Բելգորոդին մոտենալիս: Այս մասին հայտնել է Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում:
«Մեր ուղղությամբ 10 հրթիռ էր թռչում, բոլորը հաջողությամբ խոցվել են մեր ՀՕՊ-ի կողմից։ Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, բացառությամբ մեկ տան. ապակիներ են կոտրվել են Բելգորոդի շրջանում»,- հայտնել է նա։
Գլադկովը հավելել է, որ մասնագետները տուն առ տուն շրջայց կկատարեն ավերածություններն արձանագրելու համար։