ՀՀ նախագահը Մակրոնի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումները

Վահագն Խաչատուրյանն ու Էմանուել Մակրոնը
Կարճ զրույցը տեղի է ունեցել Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները:
Ավելի վաղ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ՝ Իրանի դեսպանի, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Մոնղոլիայի վարչապետի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և այլոց հետ: