ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160–րդ հոդվածի 2–րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6–րդ հոդվածի 1–ին մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է Արամ Ղազարյանին նշանակել ՀՀ Լոռու մարզպետ»,– նշված է որոշման մեջ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Արամ Ղազարյանը ՀՀ երեք մարզում ոստիկանապետ է եղել` Լոռի, Գեղարքունիք, Շիրակ։
2023 թ. հունիսից նա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։
Հիշեցնենք, որ հունվարի 4–ին ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։ Հունվարի 3–ին` առաջին աշխատանքային օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ` ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը դժգոհ էր մարզում կատարված շինաշխատանքների որակից և բազմաթիվ խախտումեր արձանագրեց։