ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի կառավարման խորհուրդը անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին։ Թատրոնի անձնակազմն ընդհանուր ժողովի արձանագրությունն ուղարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Նրանք խնդրել են նախարարին ազատել աշխատանքից Կարեն Սիմոնյանին և հանդիպել ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի կառավարման խորհրդի հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը հավաքվել էր ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել մեկ այլ թատրոնի հետ։