Բաքուն և Թեհրանը քննարկում են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանի պատվիրակությունն այցելել է Իրան
Ադրբեջանական պատվիրակությունը ծանոթացել է ցուցադրությանը, որտեղ ներկայացվել է Իրանի ռազմական արտադրանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ադրբեջանի պատվիրակությունը՝ ռազմական գիտահետազոտական ինստիտուտի ռեկտոր Արիֆ Հասանովի գլխավորությամբ, ԻԻՀ պաշտպանական ազգային բարձրագույն համալսարանի պետ Իսմայիլ Ահմադի Մուղադդեմինի հրավերով այցելել է Իրան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Պատվիրակությունը ծանոթացել է Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի գիտական և ուսումնական բազաներին, այցելել է Իրանի բանակի հրամանատարաշտաբային ակադեմիա և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչություն:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ռազմական կրթության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: