Արցախի ժողովրդի հայրենադարձության հանձնախումբը կղեկավարի Վարդան Օսկանյանը

Վարդան Օսկանյանը. Արխիվային լուսանկար
Հանձնախմբից հույս են հայտնում, որ իրենց հետ կհամագործակցեն արցախցիների հիմնարար իրավունքներով զբաղվող անհատներն ու հաստատությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների հանձնախումբը կգլխավորի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այս մասին ասվում է հանձնախմբի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կոմիտեի կազմն ամբողջությամբ ձևավորված է, իսկ Օսկանյանն ընտրվել է այդ կառույցի առաջարկով:
Հանձնախմբի գործունեության մեկնարկի և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հանձնախմբից ակնկալում են, որ իրենց հետ կհամագործակցեն արցախցիների հիմնարար իրավունքներով զբաղվող անհատները, խմբերը և հաստատությունները։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։