ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությանը:
ԱՄՆ դեսպանը նաև շնորհավորել է Ալիևին COP29 համաժողովն այս տարի Ադրբեջանում անցկացվելու առիթով:
Հիշեցնենք, որ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանը պաշտպանել է Ադրբեջանի թեկնածությունը ՄԱԿ–ի կլիմայի հարցերով 29–րդ խորհրդաժողովի (COP) անցկացման համար, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի թեկնածությունը Արևելյան Եվրոպայի խմբի կլիմայի հարցերով խորհրդաժողովի բյուրոյին անդամակցելու հարցում: