Հայաստանում Եվրամիության առաքելությունը սկսել է զբաղվել ոչ թե վստահության ամրապնդմամբ, այլ տարածաշրջանի «հետախուզությամբ». Լավրով

Sputnik
Հայաստանում Եվրամիության առաքելությունը սկսել է զբաղվել ոչ թե վստահության ամրապնդմամբ, այլ տարածաշրջանի «հետախուզությամբ», այսօր հրավիրված ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով` Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի, Երևանի ու Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը:
Ըստ Լավրովի` Եվրամիությունը և Ամերիկայի միացյալ նահանգները ցանկանում են յուրովի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիան ՝ շրջանցելով Մոսկվան։
ԵՄ խորհուրդը երեկ հավանություն էր տվել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնմանը։ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: