Վերին Լարսով Վրաստանից դեպի ՌԴ ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ավելի վաղ արգելափակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանից դեպի Ռուսաստան Վերին Լարսով երթևեկությունը հունվարի 17-ի երեկոյան արգելափակվել էր մեծ բեռնատարների համար:
«Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի շուրջօրյա ռեժիմով՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: Միևնույն ժամանակ, թունելներով միակողմանի թույլատրվում է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների, ինչպես նաև ավտոբուսների (որտեղ ավելի քան 30 նստատեղ կա) տեղաշարժը:
Կան մեխանիզմներ, որոնցից պետք է օգտվել խնդիրների դեպքում. Զախարովան՝ Լարսի իրավիճակի մասին