Սյունիքի Հարժիսի խաչմերուկում բուք է. կան նաև փակ ճանապարհներ

Սյունիք
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Նորավանի խաչմերուկից Շինուհայրի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Տաթև-Աղվանի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Իսկ Սյունիքի մարզի Հարժիս բնակավայրի խաչմերուկում բուք է:
Գերատեսչությունից նաև հիշեցնում են, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Իսկ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Առավոտյան ժամերին մառախուղ կդիտվի. եղանակի տեսություն