Պուտինը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել միգրանտների երեխաների ադապտացման վերաբերյալ

Հանձնարարության կատարման պատասխանատու է նշանակվել վարչապետ Միխայիլ Միշուստինը, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ նախագահին կից խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչև հուլիսի 1-ը առաջարկներ ներկայացնել կրթական հաստատություններում ուսուցման համար միգրանտների երեխաների ադապտացիայի վերաբերյալ։ Այս մասին նշված է Կրեմլի կայքում։
«ՌԴ կառավարությանը տրված նախկին հանձնարարականը հաշվի առնելով՝ առաջարկներ նախապատրաստել և ներկայացնել կրթական հաստատություններում ուսուցման համար միգրանտների երեխաների սոցիալական, մշակութային և լեզվային ադապտացիայի գծով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանձնարարության կատարման վերջնաժամկետը 2024 թվականի հուլիսի 1-ն է։ Հանձնարարության կատարման պատասխանատու է նշանակվել վարչապետ Միխայիլ Միշուստինը, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն և ՌԴ նախագահին կից խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։