ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հիվանդանոց կգնա շագանակագեղձի մեծացումըբուժելու համար: Տեղեկությունը հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։
Նշվում է, որ ուռուցքը բարորակ է և հաջորդ շաբաթ «ուղղիչ պրոցեդուրա» կանցկացվի:
Ավելի վաղ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանոց էր տեղափոխվել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, այժմ նա աշխատում է տնից: