ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննության վերապատրաստման աջակցության ծրագրի խորհրդատու Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Սթիվեն Շնայդերին՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում ոստիկանության պարեկային ծառայության ներդրման և զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու համար։