Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական ակումբ

Էդգար Սևիկյան. Արխիվային լուսանկար
Հայ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը նոր թիմի հետ չի նշվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվար -Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը պաշտոնապես դարձավ հունգարական «Ֆերենցվարոշի» խաղացող: Այս մասին հայտնում է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական Telegram-ալիքը:
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հունգարական ակումբի հետ չի նշվում:
Ավելի վաղ ռուսական ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը հայտնել էր, որ տրանսֆերի գումարը պետք է կազմի 1,1 միլիոն եվրո:
Հիշեցնենք` Էդգար Սևիկյանը Նիժնի Նովգորոդի խաղացող է դարձել 2022 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված էր մինչև 2025 թվականի ամառը: Մինչ այդ կիսապաշտպանը խաղում էր իսպանական «Լևանտեում»:
Նիժնինովգորոդցիների կազմում Սևիկյանն անցկացրել է 40 հանդիպում, դարձել 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում Սևիկյանը 4 հանդիպում է անցկացրել: