Երևանում կրակոցներ են հնչել. 2 ավտոմեքենա է վնասվել

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Երեկ՝ հունվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Շենգավիթի բաժին տեղեկությունը ստացվել է ժամը 22։30-ի սահմաններում։ Հայտնել են, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայր մեկնած պարեկները հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ կրակոցները արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ եղած քաղաքացին, բարեբախտաբար, նա չի տուժել, բայց կրակոցներից վնասվել է Lexus-ը և Lexus-ի կողքին կայանված Jeep-ը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։