ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի խաղում հաղթել է աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին:
Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:4 հաշվով՝ հօգուտ Ավանեսյանի։ Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 43 րոպե։
Նշենք, որ Էլինայի համար սա առաջին հանդիպումն էր Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակի ներկայացուցչի դեմ: Նա համաշխարհային վարկանիշային աղյուսակում 74-րդ հորիզոնականում է։
Երրորդ շրջանում Ավանեսյանը կմրցի ուկրաինացի Մարթա Կոստյուկի հետ, որը հաղթել է բելգիացի Էլիզե Մերտենսին:
Ավանեսյանը 21 տարեկան է։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա լավագույն նվաճումը 2023 թվականին «Ռոլան Գարոսի» չորրորդ շրջան դուրս գալն էր: