ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սուրեն Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը։
ՀՀ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սուրեն Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
«Մասնավորապես, խոհանոցի պատերի և առաստաղի որոշ հատվածների մակերևույթները պատված են եղել բորբոսով, եղել է մասնիկների թափվելու վտանգ, աշխատանքային սարքավորումների մակերևույթները եղել են ոչ նորոգ վիճակում՝ կոռոզիայի հետքերով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Տեսչությունից նաև հայտնում են, որ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանվել է ժամկետ` հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Անհատ ձեռնարկատեր Սուրեն Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը