ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիա է մեկնում

Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ օրենսդիր գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Խորվաթիա։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նախարարը պաշտոնական այցով Խորվաթիայում կլինի հունվարի 18-19-ը։
«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Բադալյանը հիշեցնում է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս այցին նախորդել է 2023թ. հուլիսին նախարար Միրզոյանի մասնակցությունը Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի՝ անվտանգային հարցերով համաժողովին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը պաշտոնական այցով Հայաստանում էր:
Ադրբեջանի ներկայացրած առաջարկներում կա և՛ հետընթաց, և՛ առաջընթաց․ Արարատ Միրզոյան