«Պետք է չնահանջենք, պահանջենք, որպեսզի ակումբն իր տեղում մնա. Սանամյան

Sputnik
Երևանի քաղաքապետարանը որոշել է բարեկարգել Երևանի Օղակաձև զբոսայգու` Նալբանդյան և Սայաթ Նովա փողոցներով պարփակված հատվածը և քանդել այդտեղ գտնվող բոլոր կառույցները`«Տաշիր պիցցա» սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ լաունջ & Ռումս» սրճարանը, տարբեր կրպակներ և «Արարատ» թենիսի ակումբին պատկանող կորտերն ու հարակից շինությունները։
Հատկապես թենիսի կորտերը քանդելու որոշումը բուռն դժգոհությունների առիթ է դարձել, որից հետո քաղաքապետարը հայտարարեց, որ դրանց փոխարեն մեկ այլ վայրում կկառուցվեն նորերը։
Իմ գործընկեր Լիլիթ Դեմուրյանն այցելել է քանդման ենթակա օբյեկտներ` լսելու դրանց սեփականատերերի կարծիքը քաղաքապետարանի որոշման վերաբերյալ։
Թենիսի կորտերի երկարամյա վարձակալ թենիսի «Արարատ» ակումբի տնօրեն և «Գեյմսերվիս» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Սանամյանից բացի ոչ ոք չի ցանկացել հրապարայկային տեսկետ հայտնել։
«Պետք է չնահանջենք, պահանջենք, որպեսզի ակումբն իր տեղում մնա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նա։