Տեսախցիկների պահանջը առաջինից երրորդ ընթերցում պետք է փաթեթից հանվի. Թունյան

Sputnik
ԱԺ–ը վերջին նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մի շարք կարգավորումների շարքում ՊԵԿ–ը առաջարկել էր նաև 24 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող վաճառակետերում ստուգումների ընթացքում առաջացած խնդիրները ապացուցելու համար տեսախցիկներ տեղադրել։
Տնտեսվարողի համար հավելյալ ծախս ենթադրող այս պահանջը քննարկվել էր ինչպես հանձնաժողովի նիստում, այնպես էլ ԱԺ լիագումար նիստում։
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ ՊԵԿ–ի հետ պայմանավորվել են առևտրի սրահներում տեսախցիկներ տեղադրելու պահանջը մինչև երկրորդ ընթերցում հանել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծից։