ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. 2023թ.–ի ընթացքում էլեկտրոնային վիզայի համակարգ է մուտքագրվել աննախադեպ թվով` 114.914 դիմում։ Ամփոփելով արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների նախորդ տարվա աշխատանքը` այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2022 թվականի համեմատ արձանագրվել է դիմումների 78% աճ:
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում ծառայություններ են մատուցվել 161.000 անձի։