Խաչի լեռնանցքը փակվել է բեռնատար տրանսպորտի համար

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով, Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Հիշեցնենք` Խաչի լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար տրանսպորտի համար երկու ուղղություններով փակվել էր հունվարի 12–ին։ Բացվել էր երեկ՝ հունվարի 15-ին։