ՀՀ հետ ՌԴ հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում. Կոսաչև

Կոնստանտին Կոսաչև. Արխիվային լուսանկար
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահն իր հարցազրույցում անդրադարձել է ՌԴ հետ մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի փոխհարաբերություններին, զարգացման դինամիկային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ հետ ՌԴ հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում։ Այդ մասին Sputnik ռադիոյի եթերում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կոսաչևը։
«Հայաստանի հետ հարաբերություններն ակնհայտ բացասական դինամիկա ունեն։ Ամեն ինչ տեսանելի է անզեն աչքով։ ՀՀ ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում ՌԴ–ից․․․ Ինձ թվում է` դա, այնուամենայնիվ, ժամանակավոր սյուժե է մեր հարևանների կյանքում, որովհետև Հայաստանին առանց Ռուսաստանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների, մեղմ ասած, շատ դժվար կլինի»,– ասել է Կոսաչևը։
Ըստ նրա` Հայաստանի այն հույսերը, որ նոր` արևմտյան ընկերներն իրեն կպահեն, շատ պատրանքային են թվում։