Աթենքի մոտակայքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Օջախը գտնվել է 14,5 կմ խորության վրա։ Դրան հաջորդել է 2,5-ից 3,2 մագնիտուդով երեք հետցնցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հունաստանում առավոտյան ժամը 07:20-ին (Երևանի ժամանակով 09:20-ին) 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտին։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգոլիկ ծոցի կենտրոնում՝ Լեոնիդիո քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք և Աթենքից 97 կմ հարավ-արևմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 14,5 կմ խորության վրա: Դրան հաջորդել են 2,5-ից 3,2 մագնիտուդով երեք հետցնցումներ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: