Երևանի քաղաքապետարանի խոստումը` կայնման վճարը բարձրանելով բեռնաթափել քաղաքի կենտրոնը, ակնհայտ` չի կատարվել։ Ովքեր հնարավորություն ունեին` նճարել են 160 հազար դրամ ամբողջ տարվա համար, ովքեր ոչ` մեկ ամսվա համար 24 հազար դրամ են վճարել, բայց միևնուն է` մեքենան կանգնեցնելու համար մի քանի շրջան պտտվելուց հետո էլ կայանելու տեղ չեն գտնում։
Վճարած ծառայությունը ստանալու համար սահմանադրական իրավունքը պահպանելու նպատակով կան մարդիկ, որոնք դատարկ արկղեր ու տարաներ են դնում` իրենց տեղն ամրագրելու համար։
Ինչ է փոխվել մայրաքաղաքի կենտրոնում կայնատեղերը թանկացնելուց հետո, Sputnik Արմենաին հարցն ուղղել է «Վարորդի ընկեր» Հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանին։