Պայթուցիկներից ստացած վնասվածքները հիմնականույմ չեն վերականգնվում. Արտյոմ Նավոյան

Sputnik
Նոր տարվա առաջին օրը հիվանդանոցում են անցկացրել առնվազն 9 երեխաներ։ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության կլինիկայում ամանորի հրավառությունից առաջին տուժածին ընդունել են կեսգիշերից 4 րոպե անց։
Ցավոք, կան երեխաներիր, որոնց մատները բժիշկները ստիված են եղել հեռացնել որովհետև հրավառության պայթյունների հետրևանքով վնասված վերջույթները վերակագնելն անհնար է, քանի որ կոտրվածքները մանր բեկորային են, հյուսվածքներն էլ` այրված։
Ամռանն Ազգային Ժողովն ընդունեց օրենքի փոփոխությունն, ըստ որի հրագործական արտադրանքի ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելվում է։ Սակայն հուլիսին ընդունված օրինագիծն օրենքի ուժ պետք է ստանար 6 ամիս հետո, այսինքն` այս օրերին։
Հույս կա, որ հաջորդ Նոր Տարում որևէ երեխա չի զրկվի մատներից կամ դաստակից` հրավառության անհաջող փորձի պատճառով։
Այս տարվա պատահարների մասին Sputnik Արմենիային պատմել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժական կլինիկայի բժիշկ Արտյոմ Նավոյանը։