Պատվավոր կոչումների չեղարկումը հակասում է պետական մշակութային քաղաքականությանը. Սերոբ Անտինյան

Sputnik
Հայաստանում պատվավոր կոչումներ այլևս չեն շնորհվի։ Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Մինչև այժմ կար 17 պատվավոր կոչում` ժողովրդական արտիստ, նկարիչ, արվեստի, մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակավոր լրագրող և այլ: Այս բոլոր կոչումները նախատեսվում է վերացնել և թողնել միայն մեկը` «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ այն շնորհվում է ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել:
Կոչումների շնորհումը խորհրդային տարիներից պահպանված ավանդույթ է և առաջադեմ երկրներում այն չկա։ Կոչումներն արգելելու հիմնավորումն այն է, որ դրանք ժամանակավրեպ են, շնորհվել են ըստ իշխանության նախասիրությունների և վերջապես ով կարող է չափել «ժողովրդականությունը», վաստակը կամ հանրային ճանաչելության չափը։
Սակայն մյուս կողմից` ստեղծագործող մարդկանց համար կոչումները գնահատված լինելու վկայություն են։ Ի վերջո պետք են արդյոք պատվավոր կոչումները. հարցի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է կառավարման մասնագետ Սերոբ Անտինյանի հետ։