Սպառազինությունների վերահսկման վերաբերյալ Փաշինյանի առաջարկը Բաքվին իրատեսական չէ. Բենիամին Պողոսյան

Sputnik
Բաքվից վերջին օրերին հնչող հայտարարություններին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։ «Զանգեզուրի միջանցքի», «Արևելյան Ադրբեջանի» մասին Բաքվի հայտարարությունները նա համարել է լրջագույն հարված խաղաղության գործընթացին։
Հիշեցնելով, որ Ադրբեջանը մերժել է զորքերը հայելային հետ քաշելու, սահմանային շրջաններն ապառազմականացնելու Հայաստանի առաջարկները, Փաշինյանը նոր առաջարկ է արել` կնքել պայմանագիր սպառազինությունների վերահսկման վերաբերյալ։
Այն դեպքում, երբ նույնիսկ խաղաղության պայմանագիր ունենու հույսերն են աստիճանաբար չքանում, որքանով իրատեսական է ռազմական շանտաժի լեզվով խոսող պետության հետ նման պայմանագրի ստորագրումը։
Թեմայի շուրջ sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։