ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Թուրքիայի իշխանությունները ինտերնետ-պրովայդերներին խնդրել են սահմանափակել մի քանի VPN ծառայությունների աշխատանքը տեղական ընտրություններից առաջ: Այս մասին գրում է Financial Times-ը` հղում անելով պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին։ Թերթի տվյալներով` առցանց բովանդակության դեմ այդ միջոցներն ընդունվում են մարտին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին:
Պարբերականը, հղում անելով ստացված տվյալներին, հստակեցնում է, որ վարչությունը ինտերնետ-պրովայդերներին խնդրել է արգելափակել հասանելիությունը 16 VPN-ծառայությունների, այդ թվում` TunnelBear-ի, Surfshark-ի և CyberGhost-ի համար, և կարգավորիչին պարբերաբար զեկուցել աշխատանքի ընթացքի մասին:
Ինչպես պարբերականին ասել է թուրքական «Խոսքի ազատության ասոցիացիա» (IFÖD) կազմակերպության համահիմնադիր Յաման Աքդենիզը, քանի որ ինտերնետ-պրովայդերները պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց աշխատանքի մասին, VPN ծառայությունների աշխատանքը սահմանափակելու վերջին միջոցառումներն ավելի արդյունավետ են դարձել, քան նախկինում: