Փոթորկի պատճառով առանց լույսի է մնացել Ռեյունյոնի տների 13 տոկոսը, կա զոհ. ԶԼՄ

Առանց լույսի մնացած տնային տնտեսություններում ապրում է 57 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Ռեյունիոն կղզու վրա հասած փոթորիկն առանց Էլեկտրականության է թողել Հնդկական օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտի գրեթե 60 հազար բնակիչների: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը` հղում անելով տեղական իշխանություններին։
Հունվարի 14–ին Ռեյունյոնում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Ըստ օդերևութաբանների` քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 250 կմ-ի։ Պրեֆեկտուրայի տվյալներով` այսօր հոսանքազրկվել է կղզու տնային տնտեսությունների մոտ 13 տոկոսը, որտեղ ապրում է 57 հազար մարդ: Ջրամատակարարման խափանումներն ազդել են գրեթե 35 հազար բնակիչների վրա։ Ընդհանուր առմամբ, կղզում ապրում է մոտ 870 հազար մարդ։
Փոթորիկը, քամին և սառնամանիքը Կալինինգրադի մերձակայքում «սառցե թագավորություն» են ստեղծել
Արդեն տեղեկություններ են հայտնվել զոհերի մասին։ Ռեյունյոնի արևմտյան ափին գտնվող Սեն Ժիլ առողջարանային ավանում տարերքի զոհ է դարձել մի անօթևան մարդ։