Պետերբուրգում Wildberries-ի պահեստի հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, տարհանվել է 350 մարդ

Հրդեհի մակերեսը կազմել է 70 հազար քառակուսի մետր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանում գտնվող Wildberries ընկերության պահեստում բռնկված հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Նախնական տվյալներով` հրդեհի հետևանքով տուժածներ չկան, տարհանվել է 350 մարդ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Wildberries-ի Շուշարիում գտնվող պահեստը հրդեհվել է հունվարի 13–ին, հրդեհի մակերեսը կազմել է 70 հազար քառակուսի մետր: Արտակարգ ծառայություններում հայտնել են, որ փլուզում է տեղի ունեցել 40 հազար քմ տարածքում:
Հազարավոր աշխատատեղեր և պահեստներ մարզերում. ի՞նչ ծրագրեր ունի «Wildberries»-ը Հայաստանում
Բաց հրդեհը հաջողվել է հանգցնել հունվարի 14–ի ցերեկը։ Ընկերությունից հայտնել են, որ Wildberries-ը շարունակում է փնտրել 16 մարդու, որոնք հունվարի 13-ին աշխատում էին պահեստում։