ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր մեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,–նշեց Հակոբյանը:
Նա հավելեց, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Խաչի լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար տրանսպորտի համար երկու ուղղություններով փակվել էր հունվարի 12–ին։