ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահական ընտրություններին, ասվում է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հայտարարության մեջ:
«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները», - ասվում է փաստաթղթում:
Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։
Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Վերջին անգամ նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են 2018 թվականի գարնանը, հաջորդը նախատեսված էր 2025 թվականին: