Երևանի հյուրանոցներից մեկում ՌԴ քաղաքացու դի է հայտնաբերվել

Դեպքի առնչությամբ սպանության (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում ՌԴ քաղաքացու (ազգությամբ ռուս) դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացվել է ժամը այսօր 16։30-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի անկողնում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մահացածի ինքնությունը պարզվում է։
Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի