Դպրոցներում հնարավոր է` թմրամիջոցների օգտագործման թեստավորում անցկացվի. Ղազարյան

Դպրոց
Դպրոցներում թմրաշրջանառությունը կանխելու նպատակով ՆԳՆ–ն նախատեսում է տեսախցիկներ տեղադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ դպրոցներում հնարավոր է թմրամիջոցների օգտագործման թեստավորումներ անցկացվեն։ Դրանք անցկացվելու են անհրաժեշտության դեպքում։ Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
ՆԳՆ–ն նոր ռազմավարություն է մշակում, որտեղ կներառվեն դպրոցներն ու համալսարանները։
«Նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել դպրոցներում և հարակից տարածքներում, ինչը կօգնի պայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»,– ասաց Ղազարյանը։
Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ ՀՀ ԱՆ կախվածությունների կանխարգելման ազգային կենտրոնը նախատեսում է այս տարվանից հանրապետության դպրոցներում 16 տարեկանների շրջանում թմրամիջոցների տարածվածությունը պարզելու համար ԷՍՊԱԴ (European School Survey Project on Alcohol and Other Drugs) հետազոտություն անցկացնել:
Ոստիկանությունը թմրամիջոցների վաճառքով զբաղվող 650 առցանց խանութ և 35 ալիք է հայտնաբերել