Բելգորոդի մոտակայքում ԱԹՍ է խոցվել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան

Վյաչեսլավ Գլադկով. Արխիվային լուսանկար
Հարվածի հետևանքով 2 տուն է վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՌԴ Բելգորոդ քաղաքի մոտակայքում անօդաչու թռչող սարք է խոցվել, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանում ՀՕՊ համակարգով ինքնաթիռի տիպի ԱԹՍ է խոցվել, այն մոտենում էր քաղաքին։ Օպերատիվ ծառայությունները ստուգում են իրավիճակը ԱԹՍ–ի ընկնելու վայրում։ Նախնական տվյալներով տուժածներ չկան»,– իր Telegram ալիքում գրել է Գլադկովը։
Նա ընդգծել է, որ երկու տուն է վնասվել, տեղեկություններն այդ մասին ճշտվում են։