Սողոմոնյանի խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև այժմ փաստացի բանակցություններ չկան։ Ալիևը ուժի դիրքերից Հայաստանին իր պահանջներն է թելադրում։ Հայկական կողմը փորձում է գնալ խաղաղության` փորձելով վերացնել Ադրբեջանի հանդեպ թշնամությունը, իսկ Ադրբեջանը շարունակում է ավելի ուժեղ հակահայկական քարոզչությունը տանել։
«Ադրբեջանը չեղած տեղից սփյուռք է սարքում, իր համար լոբինգ է ստեղծում, ռուսների, թուրքերի, Արևմուտքի հետ է աշխատում, ինստիտուցիոնալ առումով բոլոր երկրների հետ հարաբերությունները պահպանում է, ում պետք է` հայհոյում, ում պետք է` փաղաքշում է: Մենք ուզում ենք` Հայաստանն էլ գրագետ դիվանագիտություն ունենա, մենք էլ գրագետ գործենք, ոչ թե էմոցիոնալ։ Ոչ թե ձախողենք ու ասենք` դե ռուսները կամ մյուսն է մեղավոր»,- «Աբովյան Time» պոդկսոտնում ասում է ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
Հաղորդման տեսանյութը