Պետության համար բյուջեն ֆինանսական պլանն է, որի վերլուծությամբ հնարավոր է դառնում պատկերացում կազմել երկրի և տնտեսության զարգացման հնարավորությունների և կառավարության առաջնահերթությունների մասին։ 2024 թվականի բյուջեում մասնագետները վտանգավոր միտում են արձանագրում։ Մասնավորապես` այս տարվա բյուջեում փորձագետները չեն տեսնում տնտեսական աճի թիրախը` 7 տոկոսն ապահելու համար անհրաժեշտ ներդրումներն ու արտահանման ծավալներն ապահովելուն ուղղված միջոցառումներ:
Մյուս մտահոգությունն այն է, որ բյուջեի հիմքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումն է, որը որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բայց ռիսկեր է պարունակում:
Այս մտահոգություններին է անդրադարձել «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը։