Հայաստանն իրեն նեղություն չտվեց ռելոկանտների ներուժը պահելու ու օգտագործելու․ Մանասերյան

Sputnik
Դրամական փոխանցումները շարունակում են լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի տնտեսական աճի մեջ։ Պաշտոնական տվյալներով 2022թ-ին ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված դեպի Հայաստան փոխանցումները կազմել են ՀՆԱ-ի 25 տոկոսը, ոչ պաշտոնական փորձագիտական գնահատականներով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է եղել։
2023թ-ի տվյալներով դրամական փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստան էապես նվազել են։ Միաժամանակ, նկատվում է նաև 2022թ-ին Հայաստանում հաստատված ՌԴ քաղաքացիների արտահոսք դեպի այլ երկրներ։
Արձանագրված իրողությունների պատճառների ու մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր հետևանքների մասին իմ գործընկեր Նարինե Իրիցյանը զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հետ։