Հայաստանը հույս ունի մինչև 2024 թվականի վերջը միանալ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին և ելք ունենալ դեպի իրանական Չաբահար նավահանգիստ։
Էկոնոմիկայի նախարարությոսւնում ակնկալում են, որ դրա արդյունքում Հնդկաստանից Հայաստան, ապա Վրաստան և Եվրամիության երկրներ ու հակառակ ուղղությամբ առևտուրն ու բեռնափոխադրումների ծավալը կտրուկ կաճի։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրեր առաջ Հնդկաստանի իր գործընկերոջ և Չաբահար նավահանգստի հնդկական հատվածի օպերատոր ընկերության ղեկավարի հետ քննարկել են այս ծրագիրը։
Հանդիպմանը քննարկված հարցերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին իմ գործընկեր Լաուրա Սարգսյանի հետ հարցազրույցում պատմել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։