Google Earth-ով «այցելում» ենք մեր գյուղ, գտնում մեր տունը․ պատմում են արցախցիները

Արմավիրի մարզ Քարակերտ ավանատիպ գյուղում մարդիկ հաստատվել են դեռևս 15-րդ դարից։ Հարմարավետ բնակելի տներ, դպրոցներ, գրադարան, պոլիկլինիկա, մանկապարտեզ, մշակութային կենտրոն. այսպիսին է Քարակերտը: Գյուղն ունի իր յուրատիպ առօրյան ու կենսկան կարևորության խնդիրը։
Sputnik
Քարակերտի բնակիչները խմելու ջուրը գնում են․ գյուղում չկան ջրատար խողովակներ, որոնցով կարելի կլինի յուրաքանչյուր բնակչի տուն հասցնել խմելու ջուր: Այսօր դա շատերի համար երազանք է:
Սեպտեմբերի 19-ի ողբերգական դեպքերից հետո Քարակերտում ապաստան են գտել Արցախից բռնագաղթածներ:
«Մենք» հաղորդաշարի հեղինակ, վավերագրող Աշոտ Գևորգյանը զրուցել է Քարակերտի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանի ու արդեն քարակերտցի արցախցիների հետ։