Ալիևը պարզ ասում է՝ ինչին չհասնեմ խաղաղ ճանապարհով, կհասնեմ պատերազմով. Աբրահամյան

Sputnik
Հունվարի 10-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ փաստեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն իր օրակարգում է։ Ալիևը հայտարարեց, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա իրենք մտադիր չեն Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել, ինչից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ։
Ադրբեջանի նախագահը պնդել էր, որ մարդիկ և բեռները Ադրբեջանից Նախիջևան Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում նաև հայտարարել էր, որ այսպես կոչված 8 անկլավները պետք է հանձնվեն իրենց՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ՀՀ-ի հետ սահմանազատման գործընթաց չի իրականացվի։
«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի, ինչպես նաև Անկարայի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:
Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի` Ալիևը պարզ ասում է՝ ինչին չհասնեմ խաղաղ ճանապարհով, կհասնեմ պատերազմով։