Սպիտակ տան աշխատակիցներին տարհանել են ցուցարարների պատճառով

Թե կոնկրետ ուր են տեղափոխվել Սպիտակ տան աշխատակիցները՝ չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Սպիտակ տան աշխատակիցներին պաղեստինամետ ցուցարարների պատճառով այլ վայր են տարհանել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Ցուցարարները անկարգություններ էին կազմակերպել շենքի մոտ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ ակցիայի մասնակիցները վնասել են ցանկապատն ու ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր նետել։ Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Վաշինգտոնը Եմենում հարվածներ են հասցրել հութիներին։
Թե կոնկրետ ուր են տեղափոխվել Սպիտակ տան աշխատակիցները՝ չի նշվում։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12-ի լույս գիշերը համակարգված հարձակում են գործել Եմենի վրա։ Կրակոցներ են արձակվել մայրաքաղաք Սանայի և նավահանգստային քաղաքների ուղղությամբ։ Հարվածների համար մարտական ինքնաթիռներ, նավեր և թևավոր հրթիռներ են կիրառվել։ Ռազմական գործողությունները պատասխան են եղել Եմենի հութիների (որոնց, ինչպես համարվում է, ակտիվ աջակցում է Իրանը) կողմից տրանսպորտային և մարտական նավերի ուղղությամբ մշտական գնդակոծությունների։
Միևնույն ժամանակ հութիները սպառնացել են ուժեղ և արդյունավետ պատասխան տալ։ Եմենի անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Աբդուլսալամ Ջահաֆը խոստացել է «այրել տարածաշրջանը»։