Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առնվազն 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յանդեքս չվացուցակ» ծառայությանը։
Մոսկվայի ժամանակով 8:35-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է յոթ չվերթ, մեկը չեղարկվել է: «Դոմոդեդովոյում» հետաձգվել է երկու, «Շերեմետևոյում» ՝ տասը չվերթ։