Կենտրոնական Կանադայի բնակիչներին խնդրում են խնայել էլեկտրաէներգիան սաստիկ ցրտերի պատճառով

Բնակիչներին զգուշացնող հաղորդագրություններ են ուղարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Կանադայի կենտրոնական հատվածի բնակիչներին արդեն երկրորդ օրն անընդմեջ խնդրում են խնայել էլեկտրաէներգիան, քանի որ ամբողջ երկրում սաստիկ ցուրտ է, անընդհատ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով CTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ քաղաքացիներին նախազգուշացումներ են ուղարկվել առ այն, որ սաստիկ ցրտերի ժամանակ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը նահանգը դրել է էլեկտրաէներգիայի անջատումների բարձր ռիսկի տակ։
Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 90 սմ-ի
Հեռուստաընկերության տվյալներով` այս շաբաթ Կանադայի բնակիչներն «իրենց մաշկի վրա են զգացել ձմռան ողջ ծանրությունը»։ Նշվում է, որ երկրի արևմուտքի մի շարք հատվածներում ցածր ջերմաստիճանը ռեկորդային ցուցանիշի է հասել, իսկ արևելքում շարունակում է անդադար ձյուն տեղալ։
CTV–ն հայտնում է, որ շաբաթ օրը միանգամից 2 մարդ է մահացել սրտի կաթվածից, որը տեղի է ունեցել մայթերը ձնից մաքրելու ժամանակ, գերհոգնածությունից։